• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հարցազրույցը Վիետնամի կոմունիստական կուսակցության առցանց թերթին՝ Լուսնային Նոր Տարվա և Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

01 փետրվարի, 2022
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի  հարցազրույցը Վիետնամի կոմունիստական կուսակցության առցանց թերթին՝ Լուսնային Նոր Տարվա և Հայաստանի և Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հարցազրույցը Վիետնամի կոմունիստական կուսակցության առցանց թերթին՝ Լուսնային Նոր տարվա և Հայաստանի ու Վիետնամի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման

30-ամյակի կապակցությամբ

 

Վիետնամը և Հայաստանը կարիք ունեն խթանել առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցությունը - Վիետնամի կոմունիստական կուսակցություն։

Վիետնամը և Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել մոտավորապես 30 տարի առաջ և երկու երկրներն ունեն մեծ ներուժ առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու համար։ Լուսնային Նոր տարվա և վագրի փառատոնի կապակցությամբ, Վիետնամի կոմունիստական կուսակցության առցանց թերթի լրագրողը հարցազրույց է վերցրել Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանից՝ նվիրված երկու երկրների միջև հարաբերություններին։

 

Լրագրող։ Վիետնամի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականի հուլիսի 14-ին։ Անցած 30 տարիների ընթացքում Վիետնամի և Հայաստանի միջև ձևավորվել է բարեկամություն և ավանդական համագործակցություն։ Կարող եք կիսվել վերջերս Վիետնամի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների շրջանակներում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին։

Դեսպան Վահրամ Կաժոյան։ Շնորհակալություն այս հնարավորության և Ձեր հրատարակության միջոցով ժողովրդին դիմելու համար։ Օգտվելով այս հնարավորությունից՝ ես առաջին հերթին ցանկանում եմ հղել ամենաջերմ շնորհավորանքներս Վիետնամի ժողովրդին՝ Լուսնային Նոր տարվա կապակցությամբ և մաղթել նրան վագրի խորհրդանիշները՝ ուժ և հզորություն, 2022 թվականի ընթացքում։ Ես Վիետնամի ժողովրդին մաղթում եմ նաև քաջառողջություն և վճռականություն COVID-19 համավարակն ամբողջովին հաղթահարելու համար։

Հայ-վիետնամական հարաբերություններն անցել են փորձությունների միջով։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջին իսկ օրվանից սկսած տեղի են ունեցել մի շարք պաշտոնական պատվիրակությունների այցեր։

Վերջին 30 տարիների ընթացքում հետևյալ հայկական պատվիրակություններն են այցելել Վիետնամ;

  • Հայաստանի Հանրապետության փոխնախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, 1992 թվականի դեկտեմբեր;
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Վարդան Օսկանյանը, 2002 թվականի օգոստոս;
  • Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար պարոն Էդվարդ Նալբանդյանը, 2012 թվականի փետրվար;
  • Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, 2012 թվականի հունիս;
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, 2019 թվականի հուլիս;
  • Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վիետնամ բարեկամության խմբի նախագահ Վահե Էնֆիաջյանը, 2019 թվականի նոյեմբեր։

Միևնույն ժամանակ հետևյալ վիետնամական պատվիրակություններն են այցելել Հայաստան;

  • Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարար պարոն Հա Հունգ Կուոնգը, 2015 թվականի հոկտեմբեր;
  • Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար պարոն Ֆամ Բին Մինը, 2018 թվականի հոկտեմբեր;
  • Ասիա-Եվրոպա համագործակցության միջազգային համաժողովին մասնակցելու համար Վիետնամի կոմունիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ պարոն Հոանգ Բին Կուանը, 2019 թվականի ապրիլ;
  • Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ, Ազգային Ժողովի Վիետնամ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ պարոն Նգույեն Ման Թիենը, 2019 թվականի հունիս։

Երկու երկրների միջև առկա է ընդգրկուն իրավապայմանագրային դաշտ, որն իր մեջ ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ;

  • Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծանր արդյունաբերության նախարարության միջև արտադրության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն 1992 թվական;
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև գիտա-տեխնիկական համագործակցություն 1992 թվական;
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև ներդրումների փոխադարձ պաշտպանություն և խրախուսում 1992 թվական;
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև առևտրի և տնտեսական համագործակցություն 1992 թվական;
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև տնտեսական, առևտրի, գիտության և տեխնիկական ոլորտներում համագործակցություն 2012 թվական;
  • Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և հատուկ անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրերի փոխադարձ հանման պահանջը 2012 թվական;
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև մշակույթի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր 2015-2018 թթ. համար, 2015 թվական;
  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդարադատության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր 2015 թվական;
  • Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության մշակույթի, սպորտի և զբոսաշրջության նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցություն 2019 թվական։

Ի լրումն նշված երկկողմ համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի Հայաստանն ու Վիետնամը 2016 թվականից սկսած նաև համագործակցում են Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի շրջանակներում։

Հայ-վիետնամական երկկողմ հարաբերություններում նոր կարևոր էջ սկսվեց 2013 թվականին՝ Հանոյում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումից հետո։ Դա հնարավորություն տվեց մեզ ավելի սերտորեն աշխատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության հետ՝ հասնելու համար մեր երկկողմ  նպատակների իրականացմանը։ Հավատացած ենք, որ մեր երկու ժողովուրդները կարիք ունեն միմյանց ավելի լավ ճանաչելու և դրա լավագույն միջոցներից են մշակութային և զբոսաշրջային փոխանակումները։

Այդ նպատակին հասնելու համար, հայկական կողմը ներկայումս հնարավորություններ է փնտրում Հայաստանի և Վիետնամի զբոսաշրջիկների համար հեշտացնել մուտքի արտոնագրերի տրամադրման պահանջները. զբոսաշրջությունը հնարավորություն է տալիս հայտնաբերելու մեր երկու երկրների գեղեցիկ տեսարժան վայրերը, լեռնային ու ծովափնյա գոտիները և մշակութային ժառանգությունը։

Երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրավապայմանագրային դաշտի խորացումը և ընդլայնումը նույնպես կարող է նոր խթան հանդիսանալ Հայաստանի և Վիետնամի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։

 

Լրագրող։ 2019 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վիետնամ կատարած պաշտոնական աշխատանքային այցը նպաստել է Վիետնամ-Հայաստան բարեկամության և ավանդական համագործակցության, ինչպես նաև ներուժ ունեցող ոլորտներում խթանման հետագա ամրապնդմանը։ Կարո՞ղ եք նշել 2019 թվականից հետո ինչպես է զարգացել Վիետնամի և Հայաստանի միջև բազմաբնույթ  արդյունավետ համագործակցությանը։

Դեսպան Վահրամ Կաժոյան։ Ինչպես նախկինում նշել եմ, մեր երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունները քաղաքական ոլորտում գերազանց մակարդակի վրա են։ Սակայն նույնը չեմ կարող ասել մեր առևտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակի մասին։ Ապրանքաշրջանառության ծավալները գոհացուցիչ չեն. 2019 թվականին գրանցվել են ամենաբարձր ծավալները 1992 թվականից սկսած։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանից Վիետնամ արտահանումը տարեցտարի աճել է հասնելով 15,8 %-ի՝ 1997 թվականին ամենացածր 24 հազար ԱՄՆ դոլարից  2019 թվականին հասնելով 601 հազար ԱՄՆ դոլարի։ Հայաստանը Վիետնամ է արտահանում հիմնականում շոկոլադ և ծխախոտ։

2019 թվականին Վիետնամից Հայաստան արտահանումը կազմել է 57,9 միլիոն ԱՄՆ դոլար, որտեղ հիմնական ապրանքները եղել են հեռուստահեռարձակման սարքավորումներ, սուրճ և տեքստիլ արտադրանք։ Վերջին 30 տարիների ընթացքում Վիետնամից Հայաստան արտահանումը նույնպես տարեցտարի աճել է՝ հասնելով 37,7 %-ի՝ 1997 թվականին ամենացածր 50,6 հազար ԱՄՆ դոլարից մինչև 57,9 միլիոն ԱՄՆ դոլարի՝ 2019 թվականին:  Ավաղ այս թվերը շատ ցածր են ու զիջում են մեր երկրների առևտրա-արդյունաբերական հնարավորություններին. երկու երկրների գործարարները հետաքրքրված են երկկողմ ուղղություններով ապրանքների ներկրման և արտահանման մեջ։

Հայաստանն ունի լավ զարգացած ՏՏ ոլորտ, գյուղատնտեսական (թարմ, չրային և պահածոյացված մրգեր ու բանջարեղեն) և սննդի արտադրության (կաթնամթերք, միս, մրգային բնական հյութեր, շոկոլադ) ոլորտներ, ալկոհոլային խմիչքների արտադրություն (կոնյակ, գինի, գարեջուր), ոսկերչություն, ծխախոտագործություն, շինանյութեր և այլն։ Հայկական Արարատ կոնյակը և մեր գինիները տարբեր միջազգային տոնավաճառներում և մրցույթներում մշտապես ճանաչվում են հաղթողներ՝ ստանալով գլխավոր մրցանակներ և ոսկե մեդալներ։ Միևնույն ժամանակ Հայաստանը հետաքրքրված է Վիետնամից սուրճի, արևադարձային մրգերի, տեքստ և կաշվե ապրանքների, էլեկտրոնիկայի, ներառյալ համակարգիչներ և համակարգչային աքսեսուարների ու պահեստամասերի և այլ ապրանքների ներկրման մեջ։

 

Լրագրող։ Չնայած համաշխարհային առևտրում առկա անորոշության և COVID-19 համավարակի առկայությանը Վիետնամ-Հայաստան երկկողմ ապրանքաշրջանառությունը 2021 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գրանցել է աննախադեպ աճ, գրանցված կապիտալը հասել է 7,8 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը 7 անգամ ավել է, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։ Խնդրում եմ տվեք Ձեր գնահատականն այդ արդյունքի վերաբերյալ։

Դեսպան Վահրամ Կաժոյան։ COVID-19 համավարակը նոր մարտահրավեր էր աշխարհի երկրների համար ոչ միայն աշխարհի բժշկական ու գիտական, այլև տնտեսության ոլորտների համար։ Այն մեծ հարված հասցրեց ինչպես տարբեր երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցության, ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտներին, այնպես էլ մի շարք ապրանքներ արտադրող գործարաններին, որի հետևանքով այդ գործարանները ստիպված էին փակվել։ 2020 թվականին համավարակի ի հայտ գալու առաջին տարվա ընթացքում բազմաթիվ տնտեսություններ տուժեցին՝ ստանալով ծանր հարված և 2021 թվականին այս «նոր իրավիճակում» կառավարությունների կողմից մեծ ջանքեր պահանջվեցին իրենց տնտեսությունները վերականգնելու և լճացումից դուրս գալու համար։

Դա է պատճառը, որ 2021 թվականին գրանցվել են բեկումներ երկու ուղղություններով. մի կողմից աշխարհը, ստեղծելով մի շարք պատվաստանյութեր, հաջող պայքարում է վարակի դեմ, մյուս կողմից զուգահեռաբար վերականգնվում է տնտեսությունը 2020 թվականին տեղի ունեցած անկումից հետո։ Նույն ճանապարհով Հայաստանը և Վիետնամը, իրականացնելով բարեփոխումներ, որոնք ուղղված են ֆինանսական ներառականությունը, սոցիալական համախմբվածությունը և շրջակա միջավայրի դիմացկունությունը բարձրացնելու վրա, կարողացել են վերականգնվել համավարակի առաջին տարվանից հետո։ Ցավոք սրտի, 2019 թվականին և 2020 թվականի սկզբներին մեր դեսպանության կողմից՝ հայկական և վիետնամական գործընկերների հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների մեծ մասը չհաջողվեց իրականացնել վերջին երկու տարիների ընթացքում։ Մենք ներկայումս վերադառնում ենք այդ քննարկումներին և լավատես ենք, որ ի վիճակի կլինենք դրանք կյանքի կոչել 2022 թվականին։

 

Լրագրող։ Խնդրում եմ ներկայացրեք Վիետնամ-Հայաստան տնտեսական, առևտրական և գիտա-տեխնիկական միջկառավարական հանձնաժողովի հետաձգված երկրորդ հանդիպման կազմակերպչական ծրագիրը 2022 թվականին։

Դեսպան Վահրամ Կաժոյան։ Հայաստան-Վիետնամ երկրորդ միջկառավարական հանձնաժողովի հանդիպումը նախատեսված էր անցկացնել 2019 թվականի հոկտեմբերին Երևանում։ Միջկառավարական հանձնաժողովի նիստի երկրորդ հանդիպման անցկացման համաձայնությունը, որի շրջանակներում նախատեսված էր անցկացնել նաև գործարար համաժողով հայկական և վիետնամական գործարարների ու ձեռնարկությունների մասնակցությամբ ձեռք էր բերվել մեր երկու երկրների վարչապետների միջև հանդիպման ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019 թվականի հուլիսին Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Ցավոք սրտի Հանձնաժողովի նիստը հետաձգվեց մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը, որն իր հերթին հետաձգվեց COVID-19 համավարակի պատճառով։ Ներկայումս մենք Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարության հետ քննարկում ենք Հայաստան-Վիետնամ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ հանդիպման կազմակերպման հարցը Երևանում 2022 թվականի աշնանը (հոկտեմբեր-նոյեմբեր): Մենք հասկանում ենք այս հանդիպման կարևորությունը, քանի որ այն կարող է նպաստել Հայաստանի և Վիետնամի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը։ Հայաստանի դեսպանությունը Հանոյում առանցքային կետ է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության միջև և կանի ամեն ինչ այս կարևոր հանդիպումը և գործարար համաժողովն իրականություն դարձնելու համար։ Մենք ունենք մեծ կազմակերպչական ծրագրեր մեր առջև 2022 թվականի առաջին երեք եռամսյակների ընթացքում։

 

Լրագրող։ Վիետնամը բարեհաջող ավարտել է իր առաքելությունը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ 2020-2021 թթ. ժամանակահատվածում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ դերը։

Դեսպան Վահրամ Կաժոյան։ Վիետնամի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2020-2021 թթ. ընթացքում որպես ոչ մշտական անդամ արդյունավետ առաքելությունն ամբողջովին նկարագրելու համար, մենք պետք է հետադարձ հայացք նետենք, թե ինչպես է երկիրն ընտրվել այդ կարևոր մարմնում. Վիետնամը հաղթել է ընտրություններում և դարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ 2020-2021 թթ. Ժամանակահատվածի համար՝ ստանալով 192 ձայն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 193 անդամ-երկրներից։ Դա աննախադեպ աջակցություն էր Վիետնամի թեկնածությանը։ Իսկապես, Վիետնամը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ 2020-2021 թթ. ընթացքում արդյունավետ է իրականացրել իր գործառույթներն աշխարհի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար բարդ ժամանակահատվածում՝ պայմանավորված մասնավորապես աշխարհում դժվար, անկայուն և մի շարք աննախադեպ զարգացումներով։ Վիետնամն իր ակտիվ դերակատարությամբ ակտիվորեն խթանել ու մասնակցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդհանուր աշխատանքներին՝ անկախության, ինքնորոշման իրավունքի, պատասխանատվության և հավասարակշռության ոգով, արդյունավետ և ըստ էության նպաստել բանակցային գործունեությանը՝ փնտրելով լուծումներ, որոնք համապատասխանում են միջազգային հանրության ընդհանուր մտահոգություններին։ Վիետնամն այդ շրջանում ավելի կարևոր դեր է խաղացել ՄԱԿ-ի՝ հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության շրջանակներում։

 

Լրագրող։ Որպես դեսպան, Դուք ի՞նչ եք ցանկանում անել ապագայում՝ խթանելու համար երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը։

Դեսպան Վահրամ Կաժոյան։ Չափազանցություն չի լինի, եթե ես ասեմ, որ Վիետնամում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնում, շատ լավ եմ հասկանում մեր երկրների պատմության, ներկայի և ապագայի խնդիրները։ Ապրելով Վիետնամում և ճանաչելով այս գեղեցիկ երկիրն ու նրա ազնիվ, հպարտ, աշխատասեր և կրթված ժողովրդին, ես կարող եմ ասել, որ մեր երկրներն ու ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն։ Զարմանալի չէ, որ նախագահ Հո Շի Մինի հայտնի մեջբերումներից մեկը՝ «Չկա ավելի արժեքավոր բան քան անկախությունը և ազատությունը», կարող է հավասարապես վերաբերել նաև Հայաստանին և հայ ժողովրդին։ Մեր երկրներն իրենց պատմության ընթացքում անցել են շատ դժվարությունների միջով, բայց միշտ վեր ենք հառնել փյունիկի նման և վերակառուցել մեր երկրները։

Մեր երկրներին դա հաջողվել է անել նաև կարիքի ժամանակ միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու արդյունքում։ Ես կարող էի այս հարցի շուրջ խոսել ժամերով; կան մի շարք նպատակներ մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններում, որոնք ես կուզենայի տեսնել արդեն իրագործված . սակայն հաշվի առնելով, որ չկան որևէ խոչընդոտներ դրանց իրականացման համար, այս աշխատանքները կանոնավոր կերպով իրականացվում է մեր երկու կառավարությունների նվիրվածության շնորհիվ։

Այստեղ ես կուզեի հիշատակել իմ լավ ընկեր դեսպան Նգույեն Ֆուոնգ Նգայի կողմից գլխավորած Վիետանամական բարեկամության ասոցիացիաների միության և իմ լավ ընկեր պարոն Նգույեն Վան Թուանի կողմից գլխավորած Վիետնամ-Հայաստան բարեկամության ասոցիացիայի կարևոր և արժեքավոր աշխատանքը։

Եթե ես նշելու լինեի երկու կարևորագույն խնդիրները, որոնք էապես կնպաստեն ապագայում մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խթանմանը, ապա ես կընդծգեի Երևանում Վիետնամի դեսպանության բացումը և Հանոյի ու Երևանի միջև ուղիղ ավիաչվերթների բացումը։

 

Լրագրող։ Շատ շնորհակալություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: